Գաղտնիության քաղաքականություն
Վերջին թարմացում՝ 2026 թ. հոկտեմբերի 30
Սույն քաղաքականությունը նկարագրում է, թե ինչպես ենք մենք (MachTech, այսուհետ՝ «մենք») հավաքում, օգտագործում, պահում ու պաշտպանում անձնական տվյալները GetInbox ծառայությունից (այսուհետ՝ «Ծառայություն») և նրա կայքից օգտվելիս։ Տվյալները մշակվում են Հայաստանի Հանրապետության «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին համապատասխան։
1. Ում տվյալներն ենք մշակում
- Մեր հաճախորդների տվյալները. Ծառայությունում գրանցված ընկերությունների և նրանց աշխատակիցների (օգտատերերի) տվյալները։
- Մեր հաճախորդների հաճախորդների տվյալները. այն անձանց տվյալները, ովքեր նամակագրում են մեր հաճախորդների հետ միացված մեսենջերներով։ Այս տվյալների տնօրինողը մեր հաճախորդն է, իսկ մենք դրանք մշակում ենք միայն նրա անունից ու նրա հանձնարարությամբ՝ Ծառայությունը մատուցելու համար։
2. Ինչ տվյալներ ենք հավաքում
- Հաշվի տվյալներ. անուն, email, ընկերության անվանում, դեր։ Գաղտնաբառը պահվում է միայն հեշավորված տեսքով, և մենք այն չենք տեսնում։ Երկքայլ մուտքը միացնելու դեպքում՝ authenticator-ի բանալին ու վերականգնման կոդերը (հեշավորված)։
- Ծառայության բովանդակություն. հաղորդագրություններ, կոնտակտներ (անուն, հեռախոսահամար, օգտանուն, նկար), ֆայլեր ու նկարներ, պիտակներ, առաջադրանքներ, ձևերի պատասխաններ և այլ տվյալներ, որոնք դուք կամ ձեր հաճախորդները փոխանցում եք Ծառայության միջոցով։
- Տեխնիկական տվյալներ. IP հասցե, զննարկչի տեսակ, մուտքերի ժամանակ ու գործողությունների մատյաններ՝ անվտանգության ապահովման և չարաշահումների կանխման համար։
- Վճարային տվյալներ. հաշիվ-ապրանքագրեր, վճարումների գումարներ ու ամսաթվեր։ Բանկային քարտի տվյալները մենք չենք ստանում և չենք պահում. քարտով վճարումը կատարվում է բանկի անվտանգ վճարային էջում։
3. Ինչի համար ենք օգտագործում տվյալները
- Ծառայության մատուցում, ալիքների միացում, հաղորդագրությունների ուղարկում ու ստացում;
- հաշվի անվտանգություն՝ մուտք, երկքայլ ստուգում, չարաշահումների կանխում;
- ծառայության արժեքի հաշվարկ, հաշիվ-ապրանքագրեր ու վճարումներ;
- տեխնիկական աջակցություն և ձեր հարցումներին պատասխանելը;
- օրենքով սահմանված պարտականությունների կատարում։
Մենք չենք վաճառում անձնական տվյալներ և չենք օգտագործում ձեր ու ձեր հաճախորդների նամակագրությունը գովազդի համար։
4. Ում ենք փոխանցում տվյալները
Ծառայության աշխատանքի համար տվյալները կարող են փոխանցվել միայն անհրաժեշտ ծավալով՝
- Meta Platforms-ին (WhatsApp, Messenger, Instagram), Telegram-ին և TikTok-ին՝ հաղորդագրություններ ուղարկելու ու ստանալու համար, երբ դուք միացնում եք այդ ալիքները;
- Bitrix24-ին՝ եթե միացնում եք Bitrix24 ինտեգրացիան;
- Google-ին՝ եթե օգտվում եք Google-ով մուտքից կամ Google Sheets համաժամեցումից;
- արհեստական բանականության ծառայությունների մատակարարներին՝ միայն եթե միացնում եք AI օգնականը (հաղորդագրության տեքստը փոխանցվում է պատասխան առաջարկելու համար), և ձայնի սինթեզի ծառայությանը՝ ձայնային ռասիլկայի դեպքում;
- վճարային ծառայություններ մատուցող բանկին՝ քարտով վճարման դեպքում;
- հոստինգի և ցանցային անվտանգության մատակարարներին (սերվերներ, Cloudflare);
- պետական մարմիններին՝ միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով։
Այս մատակարարներից ոմանք գտնվում են Հայաստանից դուրս։ Նրանք տվյալները մշակում են իրենց գաղտնիության քաղաքականություններին համապատասխան։
5. Որքան ժամանակ ենք պահում տվյալները
Տվյալները պահվում են, քանի դեռ հաշիվը գործում է։ Փորձաշրջանի ավարտից կամ վճարման դադարեցումից հետո հաշիվը կասեցվում է, իսկ տվյալները պահպանվում են, որ կարողանաք վերսկսել աշխատանքը։ Ձեր գրավոր խնդրանքով հաշիվն ու դրա տվյալները ջնջվում են 30 օրվա ընթացքում, բացառությամբ այն տվյալների, որոնք պարտավոր ենք պահել օրենքով (օրինակ՝ հաշվապահական փաստաթղթեր)։
6. Ինչպես ենք պաշտպանում տվյալները
- Կապը Ծառայության հետ գաղտնագրված է (HTTPS);
- գաղտնաբառերը պահվում են միայն հեշավորված տեսքով, հասանելի է երկքայլ մուտք authenticator հավելվածով;
- յուրաքանչյուր ընկերության տվյալները առանձնացված են մյուսներից, իսկ աշխատակիցների հասանելիությունը սահմանվում է ըստ դերի ու ալիքի;
- մեր աջակցության մասնագետների մուտքը ձեր հաշիվ հնարավոր է միայն ժամանակավոր, աջակցության նպատակով, և ամեն գործողություն գրանցվում է։
7. Cookie-ներ և անալիտիկա
Անհրաժեշտ cookie. մուտքի նստաշրջանը պահելու համար։ Զննարկչում պահում ենք նաև ինտերֆեյսի կարգավորումներ (օրինակ՝ թեման ու լեզուն)։ Առանց դրանց Ծառայությունը չի աշխատի։
Անալիտիկա և գովազդի արդյունավետության չափում. կայքում և Ծառայությունում կարող ենք օգտագործել Google Analytics 4 (Google LLC), Yandex Metrica (ООО «Яндекс») և Meta Pixel (Meta Platforms, Inc.) ծառայությունները։ Դրանք դնում են իրենց cookie-ները և հավաքում են անանուն կամ կեղծանունային տվյալներ՝ դիտված էջեր, կոճակների սեղմումներ (օրինակ՝ «Սկսել անվճար»), սարքի ու զննարկչի տեսակ, մոտավոր տեղակայում ըստ IP հասցեի և այցի աղբյուր (գովազդ, որոնում, UTM պիտակներ)։ Գրանցման փաստը Meta-ին կարող ենք փոխանցել նաև մեր սերվերից (Conversions API), ընդ որում email-ը փոխանցվում է միայն անդառնալի հեշավորված (SHA-256) տեսքով։ Այս տվյալներն օգտագործում ենք կայքը բարելավելու և գովազդի արդյունավետությունը չափելու համար։
Ծառայության ներսում Yandex Metrica-ի էկրանի ձայնագրությունը (Webvisor) անջատված է, իսկ ձեր և ձեր հաճախորդների նամակագրությունը, կոնտակտներն ու ֆայլերը անալիտիկայի ծառայություններին չեն փոխանցվում։
Անալիտիկայի ու գովազդային cookie-ները կարող եք արգելափակել կամ ջնջել զննարկչի կարգավորումներում կամ այդ ծառայությունների հրաժարման գործիքներով (օրինակ՝ Google Analytics Opt-out)։ Դա չի ազդում Ծառայության աշխատանքի վրա։ Տառատեսակները բեռնվում են մեր սերվերից։
8. Ձեր իրավունքները
Դուք իրավունք ունեք ստանալ տեղեկություն ձեր տվյալների մասին, պահանջել դրանց ուղղում, ջնջում կամ մշակման սահմանափակում, հետ կանչել համաձայնությունը և ստանալ ձեր տվյալների պատճենը։ Հարցման համար կապվեք մեզ հետ՝ machtech.am։ Պատասխանում ենք 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Դուք կարող եք նաև բողոք ներկայացնել ՀՀ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն։
Եթե դուք մեր հաճախորդի հաճախորդն եք (նամակագրել եք ընկերության հետ Ծառայության միջոցով), ձեր հարցմամբ դիմեք այդ ընկերությանը։ Մենք կաջակցենք նրան հարցումը կատարելու հարցում։
9. Մեր հաճախորդների պատասխանատվությունը
Ծառայության միջոցով իրենց հաճախորդների տվյալները մշակելու և նրանց հաղորդագրություններ (այդ թվում՝ ռասիլկաներ) ուղարկելու համար իրավական հիմքի, օրինակ՝ համաձայնության, առկայության պատասխանատուն մեր հաճախորդներն են։
10. Տարիքային սահմանափակում
Ծառայությունը նախատեսված է բիզնեսների համար և ուղղված չէ 18 տարեկանից փոքր անձանց։
11. Փոփոխություններ
Մենք կարող ենք թարմացնել սույն քաղաքականությունը։ Էական փոփոխությունների մասին կտեղեկացնենք email-ով կամ Ծառայության ներսում։ Գործող տարբերակի ամսաթիվը նշված է էջի վերևում։
12. Meta-ի հարթակներից (Facebook, Messenger, Instagram) ստացվող տվյալներ
Երբ դուք միացնում եք Facebook Page կամ Instagram Business հաշիվ, մենք Meta-ից ստանում ենք այդ էջի/հաշվի նույնացուցիչը, անունը, օգտանունը և access token-ը, ինչպես նաև այդ ալիքով Ձեզ գրած անձանց անունը, օգտանունը, պրոֆիլի նկարը, նամակները, ֆայլերը և Ձեր գրառումների տակ թողած մեկնաբանությունները։ Այս տվյալները օգտագործում ենք միայն ալիքի նամակագրությունը GetInbox-ում ցույց տալու, պատասխանելու և Ձեր կարգավորած ավտոմատացումների համար։
- Տվյալները չենք վաճառում, չենք օգտագործում գովազդի կամ պրոֆիլավորման համար, չենք փոխանցում տվյալների բրոքերներին;
- դրանք չեն օգտագործվում արհեստական բանականության մոդելների ուսուցման համար;
- Page access token-ը պահվում է միայն սերվերում և երբեք չի ցուցադրվում զննարկչին;
- Meta-ի հարթակի տվյալների մշակումը համապատասխանում է Meta Platform Terms-ին ու Developer Policies-ին։
Ջնջման հրահանգը՝ https://getinbox.app/data-deletion։ Facebook-ից հավելվածը հեռացնելիս մենք ավտոմատ ջնջում ենք Ձեր միջոցով միացված ալիքների token-ները։
13. Կապ
Գաղտնիության հետ կապված ցանկացած հարցով կապվեք մեզ հետ՝ machtech.am։